Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Կարեն Մարգարյանի դիմումը.
1․ Քաղաքացի Կարեն Արտաշեսի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Վ. Գևորգյան փողոց,2/4 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13062024-10-0010), ք. Եղեգնաձոր, Վ.Գևորգյան փողոց 2/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 13062024-10-0011) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Վ. Գևորգյան փողոց, 7/1 բնակելի տուն ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: