Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող, 10-001-0383-0165, 10-001-0383-0164 և 10-001-0383-0177 կադաստրային ծածկագրերով, համապատասխանաբար՝ 1.73576 հա, 4.30105 հա և 1.85461 հա մակերեսներով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք հողատարածքների նպատակային նշանակությունը փոփոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |