Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 139-րդ, 163-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը և կառուցապատող Նարինե Ղազարյանի դիմումը․
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ավագյան փողոց 16/1 հասցեում կառուցված առևտրի սրահի (կիսանկուղով) շահագործման համար քաղաքացի Նարինե Էդիկի Ղազարյանին տրամադրել ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։