Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 18-րդ հոդվածի 1- ին մասի 5-րդ կետի և « Հայաստանի Հանրապետության   բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի  պահանջներով. 1. Հաստատել Եղեգնաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն․ 
ա/ եկամուտների գծով    – 341698,1 հազ. ՀՀ դրամ  բ/ ծախսային գծով          - 341698,1 հազ. ՀՀ դրամ  2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1  3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2  4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3  5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը / պակասուրդը/ հատված 4  6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` հատված 5  7.Համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6    8.Սահմանել,որ ա/ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները բ/  ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև   «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը: 
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։  |