Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, պահանջով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Լյուդվիգի Խաչատրյանի կողմից պայմանագիրը լուծելու վերաբերյալ դիմումը.
1. Վաղաժամկետ լուծել 2021 թվականի հունիսի 4-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և քաղաքացի Արմեն Լյուդվիգի Խաչատրյանի միջև կնքված Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 0.06593 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0056-0066, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական N 09062021-10-0021) մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի վարձակալության պայմանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: