Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 292-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2025 թվականի N 292-Ա

ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾԻ ՀԵՏ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 80-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի դրույթները, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 125-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում անցկացված մրցույթի արդյունքները.

1. Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 14-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 10-015-0133-0010 կադաստրային ծածկագրով, 0.33657 հա մակերեսով նպատակային նշանակությունը` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, հողատարածքը վարձակալությամբ հատկացնել մրցույթում հաղթող ճանաչված Արման Վարդանի Վարդանյանին 25 տարի ժամկետով:

2. Տարեկան վարձավճարը սահմանել 52 000 (հիսուներկու հազար) ՀՀ դրամ:

3. Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 4334 (չորս հազար երեք հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ, վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը: Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում, վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner