Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 154-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետը և համասեփականատեր Սամվել Ավետյանի դիմումը.
1. Քաղաքացի Սամվել Հայրապետի Ավետյանին, հանգուցյալ Էմմա Արամի Շահբազյանին,քաղաքացիներ` Ռուդիկ Սամվելի Ավետյանին,Արմինե Սամվելի Ավետյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, Կենտրոնական փողոց, 2-րդ փակուղի, 1 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։