Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 103-Ա որոշում և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.10266 հա այլ հող (ծածկագիր 10-001-0365-0009) և 0.28034 հա (ծածկագիր 10-001-0365-0012) այլ հող հողատեսքերի աճուրդում հաղթող ճանաչված Առնոլդ Նիկոլայի Դավթյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.10266 հա այլ հող հողատեսքի վաճառքի աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 40 900 (քառասուն հազար իննը հարյուր) ՀՀ դրամ, 0.28034 հա այլ հող հողատեսքի վաճառքի աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 111 900 (մեկ հարյուր տասնմեկ հազար իննը հարյուր) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 152 800 (մեկ հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: