Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.
1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության 0.02374 հա մակերսով այլ հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-042-0049-0001-ից) գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Վերնաշեն, Թանահատի փողոց, 62/3 հողամաս:
2. Եղեգնաձոր համայնք, գյուղ Վերնաշեն, Թանահատի փողոց, 62/3 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02374 հա մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողի (կադաստրային ծածկագիր` 10-042-0049-0001-ից) գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով հասարակական կառուցապատման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։