Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Գետափի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 24.03.1991 թվականի թիվ 7 որոշումը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Երազիկ Հայկոյի Դանիելյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Սիրեկան Եղիշեի Դանիելյանին (մահացած` 23.05.2025թ.) և քաղաքացի Երազիկ Հայկոյի Դանիելյանին (ծնված` 01.03.1932թ.) հատկացված անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր` 10-014-0055-0004) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 21-րդ փողոց, 1/2 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։