Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերությունները և ԱՁ Հասմիկ Առաքելյանի հայտը․
1. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի 29-րդ փողոց, թիվ 39 հասցեում գտնվող առևտրի սրահում ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելու համար ԱՁ Հասմիկ Առաքելյանին տալ թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: