Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Էդգար Բաբայանի դիմումը․
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր, Հ. Մեղապարտի փողոց, 1-ին նրբանցք, 2/2 հողամաս հասցեում գտնվող, քաղաքացի Էդգար Վազգենի Բաբայանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0․066 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0188-0010, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 16122024-10-0018) առանձնացնել, ճանաչել առանձին միավորներ և տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.06330 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Հ. Մեղապարտի փողոց, 1-ին նրբանցք, 2/2 հողամաս,
2) 0․00270 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Հ. Մեղապարտի փողոց, 1-ին նրբանցք, 2/3 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: