Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-0051-0111 կադաստրային ծածկագրով, 0.0028 հա մակերեսով, համայնք Եղեգնաձոր ք. Անդրանիկի փողոց 12/7 հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու Հրանուշ Յախշիբեկի Եսայանին։
2. Վաճառքի գին սահմանել 34776 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։ |