Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունը և «Ամիր Գրուպ» ՍՊԸ-ի հայտը․
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր Երևանյան խճուղի 1/15 հասցեում հանրային սննդի կազմակերպման և իրացման համար «Ամիր Գրուպ» ՍՊԸ-ին տալ թույլտվություն՝ 2025 թվականի համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: