Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2024 թ.

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Գետափ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 24-ի N 7 որոշման քաղվածքը, Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Լուսինե Կարենի Սանթոյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 25-ին հաստատված՝ «Ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած լինելու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին» նոտարական ակտը, ժառանգ Հակոբ Ավագյանի լիազոր ներկայացուցիչ Նազելի Ավագյանի դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.

1. Ճանաչել քաղաքացի Հակոբ Լյուդվիգի Ավագյանի (ծնված` 06․11․1978թ.) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող հողաբաժնի չափից ավել օգտագործվող 100 քառ․ մ գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի նկատմամբ (կադաստրային ծածկագիր 10-014-0128-0009)։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավել օգտագործվող հողը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարինե Հովհաննիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝03914581-15af-4dab-817c-66000ade103c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner