Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը․
1․ Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով այլ հողատեսքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 24032025-10-0025, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0654-0002) աճուրդով օտարելու համար։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքի աճուրդի մեկնարկային գինը սահմանել 312 500 (երեք հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (կադաստրային արժեքի 500 %-ը)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։