Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Շահեն Սերվանտեսի Գրիգորյանի դիմումը.
1․ Քաղաքացի Շահեն Սերվանտեսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Կամոյի փողոց, Ս-15 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27042022-10-0025) և Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Կամոյի փողոց, 15/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11112022-10-0008) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Կամոյի փողոց, 107 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: