Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով․
1․ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսը, UAZ 390945-552 բեռնաուղևորատար, ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորը (FD-5X հիդրոմուրճով) և UAZ 23632-159-01 (Պիկապ) տրանսպորտային միջոցները, ինչպես նաև՝ նշված տրանսպարտային միջոցների մնացորդային պահեստամասերը և վառելիքը հետ վերցնել, և ամրացնել «Եղեգնաձորի բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համայնքի տարածքում նպատակային օգտագործման համար։
2․ «Եղեգնաձորի բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի գործադիր մարմնին՝ սույն որոշման առաջին կետում նշված տեխնիկաներով մատուցվող ծառայությունների դիմաց գանձումներն իրականացնել համաձայն համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի N 34-Ն որոշման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։