Այսօր: Շաբաթ, 1 Փետրվարի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հունվարի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 784-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Ռոման Գևորգյանի դիմումը.

1․ Քաղաքացի Ռոման Անդրանիկի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, գ. Գլաձոր, 33-րդ փողոց, 4-րդ փակուղի, 16 հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24072018-10-0010), գ. Գլաձոր, 33-րդ փողոց, 15/1 հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 12072017-10-0008) և գ. Գլաձոր, 33-րդ փողոց, 4-րդ փակուղի, 14 հողամաս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 23032017-10-0013) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գլաձոր, 33-րդ փողոց, 15/1 հողամաս։

2. Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 33-րդ փողոց 15/1 հողամաս հասցեում գտնվող, քաղաքացի Ռոման Անդրանիկի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 0.01 հա (կադաստրային ծածկագիր` 10-015-0072-0011, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 12072017-10-0008) մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով հասարակական կառուցապատման:

3. Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի՝ «Հողի գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 784-Ա որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
(63.89 Կբ)
Փաստաթուղթ՝4f91fb65-65d0-4aeb-9b2f-d437585c5e6a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner