Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով Եղեգնաձորի ավանային խորհրդի 1994 թվականի ապրիլի 5-ի որոշումը և քաղաքացի Հակոբ Հակոբյանի կողմից լիազորված անձ Լիզա Հակոբյանի դիմումը․
1․ Վերականգնել քաղաքացի Հակոբ Արամի Հակոբյանին հատկացված՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Մ. Մաշտոց փողոց 5/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0․0400 հա տնամերձ հողամասի (կադաստրային ծածկագիր` 10-001-0006-0020-ից) հողհատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրա սեփականության իրավունքը:
2. 0.011244 հա հողամասը թողնել համայնքի տնօրինմանը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: