Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետերի պահանջներով, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, քաղաքացու դիմումը.
1. Ճանաչել քաղաքացիներ՝ Ժիրայր Աղվանի Արղումանյանի (ծնված` 1952թ.), Արշալույս Աշոտի Արղումանյանի (ծնված՝ 1953թ․), Սիրարփ Ժիրայրի Արղումանյանի (ծնված՝ 1976թ.), Լիանա Ժիրայրի Արղումանյանի (ծնված՝ 1981թ.), Աննա Ժիրայրի Արղումանյանի (ծնված՝ 1982թ.) և Սասուն Ժիրայրի Արղումանյանի (ծնված՝ 1990թ.) համատեղ սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի 12-րդ փողոց, 5/1 բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0024-0005)։
2. Բնակելի տունը և օժանդակ շինությունները բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
3. Սույն որոշման առաջին կետում նշված բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր, Մալիշկա 12-րդ փողոց, 5/1 բնակելի տուն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: