Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին
3) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի 2-րդ եռամսյակի ընթացքի մասին
4) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեում վերաբաշխում կատարեու մասին։
5) Եղեգնաձոր համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
6) Համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզների աշխատակիցներին հերթական արձակուրդն օգտագործելու համար թույլտվություն տալու մասին։
7) «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության ուսումնադաստիարակչական աշխատանքները դադարեցնելու մասին:
8) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 125-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
9) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 136-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |