Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 80-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի դրույթները, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 125-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում անցկացված մրցույթի արդյունքները.
1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 10-042-0158-0123 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության 0.39664 հա մակերեսով այլ հողատեսքի վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Հարություն Սերգեյի Այվազյանի (ծնված՝ 07․02․1984թ․) հետ կնքել վարձակալության պայմանագիր 25 տարի ժամկետով:
2․ Սույն որոշման առաջին կետում նշված հողատեսքի տարեկան վարձավճար ընդունել 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, որը կազմում է հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 9 317%-ը (տվյալ պահին 0.39664 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 161 (մեկ հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ, իսկ կադաստրային արժեքը` 26780 (քսանվեց հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամ)։
3․ Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 1 250 (մեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ, որը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
4․ Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագիրը ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում։
5․ Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: