Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 04-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2026 թվականի N 04-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 9 նստաշրջանի առաջին՝ 2026 թվականի փետրվարի 20-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 20-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Եղեգնաձոր համայնքի համայնքային սոցիալական ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը հաստատելու մասին:

3) Եղեգնաձոր համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։

4) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 156-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

5) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 16-ի N 77-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

6) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 163-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

7) Հողատեսքերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

8) Համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։

9) Հողամասերը համայնքի հաշվեկշռին ամրացնելու մասին։

10) 0.01 հա հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

11) 2.54 հա հողի նպատակային նշանակությունը փոխելու և հողամասի կադաստրային արժեքի վճարումը տարաժամկետելու մասին։

12) Համայնքային սեփականություն հանդիսացող 0․0246 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին:

13) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին։

14) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջներն ու պայմանները սահմանելու մասին։

15) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին։

16) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։

17) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը վարձակալության տրամադրելու մասին։

18) Եղեգնաձոր համայնքի 2026 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։

19) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։

20) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 28-ի N 144-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

21) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -11

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner