Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 684-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2023 թվականի N 684-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Կամոյի փողոց 2 բնակարան 9 հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (պատշգամբ) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայկազ Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ՝ 1128/.

1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Կամոյի փողոց 2 բնակարան 9 հասցեում գտնվող, քաղաքացիներ Սեդա Մառլենի Միրզոյանին, Հայկազ Կավկազի Սարգսյանին, Սուրիկ Հայկազի Սարգսյանին, Հասմիկ Հայկազի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2088596) բնակարանում ինքնակամ կառուցված՝ 20.30 քմ մակերեսով շինությունը (պատշգամբ) համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023UL7MH7):

2․ Առաջարկել կառույցն իրականացրած Հայկազ Կավկազի Սարգսյանին (ծնված՝ 01.03.1957թ.), 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել` 1969 (մեկ հազար իննը հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ, ընդամենը 39 980 (երեսունինը հազար իննը հարյուր ութսուն) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:

4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner