Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 հոդվածի 1-ին մասով հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 1-ին հավելվածի 11-րդ կետը և ԱՁ Կարեն Խորենյանի հայտը․
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Գ․ Նարեկացի փողոցում (թիվ 3 բնակելի շենքի հարևանությամբ) սուրճ պատրաստող սարք տեղադրելու և սուրճի բացօթյա վաճառք կազմակերպելու համար ԱՁ Կարեն Խորենյանին տալ թույլտվություն՝ 2024 թվականի համար, ըստ ամիսների, համաձայն վճարումների։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: