Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության 0.03310 հա մակերսով այլ հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0143-0028-ից) գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ս. Ալավերդյան փողոց, 17/1 հողամաս:
2. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Ս. Ալավերդյան փողոց 17/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.03310 հա մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողի (կադաստրային ծածկագիր` 10-001-0143-0028-ից) գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։