Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 16-րդ, 118-րդ հոդվածի 6-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելովավանային խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի մայիսի 26-ի նիստի թիվ 5 արձանագրությունը․
1. Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Սիրանեսի փողոց, 34 հողամաս հասցեում գտնվող, հանգուցյալ Աբով Շահումի Շահինյանին հատկացված, 0.08720 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողի (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0169-0034) հողահատկացման փաստաթղթային հիմքերը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: