Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով․
1. Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.78812 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-015-0163-0001), 0.92109 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-015-0160-0017), 0.1 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-015-0163-0001) այլ hող և 0.20434 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-015-0112-0001) արոտավայր հողատեսքերը ճանաչել որպես առանձին միավորներ՝ համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։