Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի N 19-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի քաղաք Եղեգնաձոր Ս.Արսենյան փողոց 9/14 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.01958 հա բնակելի կառուցապատման (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03022025-10-0008, կադաստրային ծածկագիր 10-001-0051-0269) աճուրդում հաղթող ճանաչված Արման Սամվելի Այվազյանի (ծնված՝ 08.05.1988թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վաճառքի գին ընդունել՝ աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 980 000 (ինը հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: