Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ և 124-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափերը, նույն որոշման 4-րդ կետը և կառուցապատող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի դիմումը․
1. Իրան-Հայաստան 400 կվ էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա-16 հատ, Գլաձոր-9 հատ, Վերնաշեն-19 հատ, ընդհանուր 44 հատ հենարանների բարձր ռիսկայնության աստիճանի (4-րդ կատեգորիա) օբյեկտի կառուցման համար՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի մարտի 11-ին տրամադրված N 09 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգել 12 (տասներկու) ամսով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: