Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով․
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 10-014-0128-0009 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.13252 հա վարելահողը ճանաչել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։