Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Մալիշկա գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի՝ Հասմիկ Քարամյանի դիմումը.
1․ Հանգուցյալներ՝ Աստղիկ Գարեգինի Հարությունյանին (մահացած՝ 03.12.2000թ.), Համլետ Վաղարշակի Քարամյանին (մահացած՝ 26.12.2002թ), Արման Համլետի Քարամյանին (մահացած՝ 26.07.2023թ), քաղաքացիներ՝ Էմմա Հովհաննեսի Եղիազարյանին (ծնված՝ 01.10.1952թ.), Արմինե Համլետի Քարամյանին (ծնված՝ 20.03.1978թ.) և Հասմիկ Համլետի Քարամյանին (ծնված՝ 07.07.1984թ.) հատկացված անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0089-0018) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, Կենտրոնական փողոց, 73 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։