Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և Համբարձում Արտեմի Մանուկյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն քաղաքացի Համբարձում Արտեմի Մանուկյանին հատկացված, Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0․04832 հա մակերեսով գյուղատնտեսական արտադրական (կադաստրային ծածկագիր 10-032-0151- ) հողի նպատակային նշանակությունը փոփոխելու բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հող։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |