Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով.
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 15-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 15-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի 2-րդ եռամսյակի ընթացքի մասին։
3) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
4) Համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզների աշխատանքային ռեժիմը սահմանելու մասին։
5) Համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզների աշխատակիցներին հերթական արձակուրդն օգտագործելու համար թույլտվություն տալու մասին։
6) Համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 8-ի թիվ 83-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու մասին։
8) Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքները համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
9) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
10) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։