Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Եղեգնաձոր ք., Շահումյան փողոց 12/1/1 հասցեում գտնվող 10-001-0044-0049 կադաստրային ծածկագրով, 0․000594 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման հողատարածքը մեկ լոտով աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքապետի առաջարկությանը:
2. Մեկնարկային գին սահմանել 26651 ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |