Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 25-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Հ․ Մեղապարտի փողոց 1-ին նրբանցք, 2/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0303 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0188-0008) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Էդգար Վազգենի Բաբայանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.0303 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 630 000 (վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: