Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները և սեփականատեր Արմեն Մնացականի Մնացականյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Միկոյան 5ա-1 հասցեում գտնվող, Արմեն Մնացականի Մնացականյանի սեփականություն հանդիսացող 0.002 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 10-001-0050-0090, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28092023-10-0013) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման:
2. Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Միկոյան 5/1-2 հասցեում գտնվող, Արմեն Մնացականի Մնացականյանի սեփականություն հանդիսացող 0.002 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 10-001-0050-0091, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08062018-10-0007) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։