Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով․
1․ Տալ համաձայնություն համայնքային բյուջեի վարչական մասի բաժին 2 խումբ 5 դաս 1 պաշտպանության այլ դասերին չպատկանող ոլորտի նախահաշվի տրանսպորտային նյութեր հոդվածից /հոդված 4264/ 80.0 հազ․ ՀՀ դրամ պակասեցնել՝ ավելացնելով նույն ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267/ 60.0 հազ․ ՀՀ դրամ և առողջապահական և լաբորատոր նյութեր հոդվածին /հոդված 4266/ 20,0հազ․ ՀՀ դրամ տնտեսական , էլեկտրական ապրանքներ և դեղորայք ձեռք բերելու համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։