Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը.
Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Գրիգոր Ռաֆիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.27669 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0354-0027, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30072021-10-0005) հողատեսքը ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:
2. Հողատեսքը փոխադրել որպես պտղատու այգի` ընկուզավոր:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: