Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և հանգուցյալ Շավարշ Հարությունյանի ժառանգ Նոնա Շավարշի Հարությունյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Շավարշ Եղիայի Հարությունյանին,քաղաքացինր՝ Վարսենիկ Հրանտի Հարությունյանին,Պայծառ Շավարշի Հարությունյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2197418 վկայական) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Վերնաշեն, Թանահատի փողոց, 45 բնակելի տուն :
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։