Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը, 100-րդ կետի 2-րդ ենթակետը.
1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքի գազիֆիկացման համար՝ Եղեգնաձորի համայնքապետարանին տալ շինարարության թույլտվություն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: