Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր «Վարդանանք-1» ՓԲԸ-ից ստացված դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Երևանյան խճուղի 13 հասցեում գտնվող, «Վարդանանք-1» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11082022-10-0005 վկայական), 10-001-0143-0013 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նշանակության արդյունաբերական օբյեկտների 0․33820 հա մակերեսով հողի առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.00133 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Վարդան զորավարի փողոց, 2/2 պարիսպ,
2) 0.33686 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Վարդան զորավարի փողոց, 2/1 պահեստ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։