Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով.
1. Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի՝ «Հողհատկացման հիմքերը վերականգնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 529-Ա որոշման հիմնական մասի առաջին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ․
«1. Վերականգնել քաղաքացի Էդիկ Սիմոնի Ազատյանին հատկացված՝ համայնքային սեփականություն հանդիսացող Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Ա. Միկոյան փողոց 22/13 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0․00310 հա բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր` 10-001-0058-0001-ից) հողհատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրա սեփականության իրավունքը:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։