Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով. 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 03-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․
Գործառնական դասակարգման 11.1.2 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ և այն ավելացնել 01․6․1 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում)հոդվածին՝ Եղեգնաձորի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |