Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, քննարկելով Ջերմուկ համայնքի ղեկավարի և «ԷԿՈ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումները․
1․ Վաղաժամկետ լուծել 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և՝
1) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի միջև կնքված գույքի (տրանսպորտային միջոց) վարձակալության 01/25ՏՄ պայմանագիրը․
2) «ԷԿՈ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի միջև կնքված գույքի (տրանսպորտային միջոց) վարձակալության 02/25ՏՄ պայմանագիրը։
2. Պայմանագրերի վերջնաժամկետ սահմանել սույն որոշման առաջին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումներում նշված ժամկետները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։