Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության էկոնոմիայի նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 1667-Ն հրամանը. 1. Տալ համաձայնություն Ջեմմա Արարատի Վարդանյանին, Արա և Քրիստինե Մառլենի Վարդանյաններին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 2196534 վկայական), 10-001-0231-0014 կադաստրային ծածկագրով, 0.352 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խաղող հողատարածքից 0․1195 հա-ի նպատակային նշանակությունը փոփոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատարածք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |