|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունվարի 2021 թվականի N 6-Ա |
ԵՐԿՈՒ ԼՐԱԿԱԶՄ ՇԱՐԺԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆԿԱՊԱՏՆԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի և 612-րդ հոդվածի 1-ին կետի և ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով.
- Տալ համաձյանություն 2020թ․ հունիսի 2-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից թիվ ՆՏ-20-04 նվիրատվության պայմանագրով նվիրատվություն ստացված թվով 2 լրակազմ՝ յուրաքանչյուրը 0,7 հա տարածքի՝ շարժական էլեկտրական՝ մեկ հատի արժեքը 1․199․112 (մեկ միլիոն մեկ հարյուր իննսունինը հազար մեկ հարյուր տասներկու) ՀՀ դրամ գնահատված արժեքով ցանկապատները անհատույց և 5 տարի ժամկետով տրամադրելու Հովհաննես Սավուխի Խանամիրյանին և Արամ Աշոտի Կոստանյանին։
- Հովհաննես Սավուխի Խանամիրյանի և Արամ Աշոտի Կոստանյանի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր։
- Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Հովհաննես Սավուխի Խանամիրյանի և Արամ Աշոտի Կոստանյանի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -9 ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|