Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Վերնաշենի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 01.02.1991 թվականի թիվ 2 որոշումը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և լիազորված անձ Մարիամ Մկրտչյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Վարդանուշ Գրիգորի Մարգարյանին (մահացած` 18.10.2005թ.) հատկացված 0.15516 հա մակերեսով անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր` 10-042-0061-0005) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Վերնաշեն, 8-րդ փողոց, 58 հողամաս։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: