Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Եղեգնաձորի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի որոշման քաղվածքը, ժառանգ Խաչիկ Զաքարյանի կողմից ներկայացված դիմումը և առաջին պետական գրանցման հանգամանքը.
1. Ճանաչել քաղաքացի Խաչիկ Աշոտի Զաքարյանի (ծնված՝ 01.02.1956թ․) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Մալիշկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողաբաժնի չափից ավել օգտագործվող 259․6 քառ․ մ գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի նկատմամբ (կադաստրային ծածկագիր 10-032-0221-0579):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավել օգտագործվող 259․6 քառ. մ հողը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։